Participium presentis , the past participle

EnochGrish 0 views 6 slides Sep 27, 2025
Slide 1
Slide 1 of 6
Slide 1
1
Slide 2
2
Slide 3
3
Slide 4
4
Slide 5
5
Slide 6
6

About This Presentation

Past participle


Slide Content

PARTICIPIUM PRESENTIS ՆԵՐԳՈՐԾԱԿԱՆ ՍԵՌԻ ՆԵՐԿԱ ԴԵՐԲԱՅ

Ներգործական սեռի ներկա դերբայը համապատասխա-նում է հայերենի ենթակայական դերբային : Այն կազմվում է բայի ներկա ժամանակի հիմքին ավելացնելով I , II խոնարհման բայերի համար - ns III , IV խոնարհման բայերի համար - ens nutri -re սնել nutri-ens սնող , սնուցող fluctua -re ծփալ fluctua -ns ծփացող , ծփան , ճոճվող permanē -re մնալ permane -ns մնայուն , մշտական recurr -ě-re վերա դառնալ recurr-ens հետադարձ

Ներգործական սեռի ներկա դերբայը բոլոր երեք սեռերի համար ունի մեկ վերջավորություն , ինչպես երրորդ հոլովման երրորդ ենթախմբի ածականները , օրինակ ՝ recens : Այն համաձայնեցվում է գոյականի հետ սեռով , թվով ու հոլովով և հոլովվում երրորդ հոլովման ածականներ ի նման : Ներգործական սեռի դերբայի բառարանային ձևի ուղղական և սեռական հոլովների ձևերն են . fluctuans , ntis ծփացող , ճոճվող recurrens , ntis հետադարձ permanens , ntis մնայուն , մշտական nutriens , ntis սնող , սնուցող

ՆԵՐԳՈՐԾԱԿԱՆ ՍԵՌԻ ՆԵՐԿԱ ԴԵՐԲԱՅԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԲԺՇԿԱԿԱՆ ՏԵՐՄԻՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Անատոմիական տերմիններ costa fluctuans - ծփան , ճոճվող կող aorta ascendens - վերել , վերընթաց աորտա aorta descendens - վայրէջ աորտա arteria recurrens - հետադարձ զարկերակ Կլինիկական տերմիններ ren migrans - թափառող երիկամ typhus recurrens - հետադարձ տիֆ patiens , ntis - բուժվող տառապող հիվանդ

ՆԵՐԳՈՐԾԱԿԱՆ ՍԵՌԻ ՆԵՐԿԱ ԴԵՐԲԱՅԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԲԺՇԿԱԿԱՆ ՏԵՐՄԻՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Դեղագիտական տերմիններ   remedium laxans լուծողական դեղամիջոց remedium purgans մաքրող դեղամիջոց remedium desinficiens ախտահանող դեղամիջոց remedium vasodilatans անոթալայնիչ դեղամիջոց Viride nitens փայլուն կանաչ / ֆարմակոպեայում կոչվում է ադամանդային կանաչ /:

Լրացնել վերջավորությունները Վարժություններ remedia vasodilatant .... ren migr .... typhus recurr .... costa fluctu .... costae fluctuant... . aorta ascend .... remedia purgant ....
Tags