Vagan Arutyunyan, CEO and founder of Ava Group

VaganArutyunyan1 10 views 3 slides Mar 19, 2025
Slide 1
Slide 1 of 3
Slide 1
1
Slide 2
2
Slide 3
3

About This Presentation

Vagan Arutyunyan is a businessman who has built many facilities in Krasnodar, Sochi and other places. You can read about him in the article.


Slide Content

Վահան Հարությունյանի ճանապարհը
Գործարար Վահան Հարությունյանը ծնվել է 1981 թվականին Տուապսեի շրջանի
Կուբանի Նովոմիխայլովսկի ավանում։ Մասնագիտությամբ տնտեսագետ է,
բարձրագույն կրթությունը ստացել է Ռոստովի հաղորդակցության ուղիների
պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում։
Վահան Հարությունյանը հայտնի է գլխավորապես որպես Ավա Գրուպ հոլդինգի
հիմնադիր ղեկավար։ Հոլդինգը հիմնադրվել է 2007 թվականին, սկզբում գործել
բավականին սահմանափակ աշխարհագրությամբ։ Սակայն գործարարի
ջանասիրությունն ու համառ աշխատանքը շուտով շոշափելի արդյունքներ են ցույց
տալիս, և Ավա Գրուպը ընդլայնում է գործունեության տարածքը՝ մտնելով
տարաշաշրջանային, ապա՝ դաշնային շուկա։ Ընկերության գործունեությունն
ընգրկում է բնակելի և առևտրային նշանակության օբյեկտների կառուցում, ինչպես
նաև քաղաքային ենթակառուցվածքների զարգացում։ Վահան Հարությունյանը
բազմաթիվ օբյեկտներ է կառուցել Սոչիում, Մոսկվայի տարածաշրջանում,
Անապայում և Կրասնոդարում։ Ի թիվս այլնի, Վահան Հարությունյանը Սոչիում

կառուցել և շահագործման է հանձնել դպրոց և վերանորոգել այգիներ։ Վահան
Հարությունյանը Անապայում կահավորել է Արքայազն Վլադիմիրի տաճարը և
զբոսայգին, որը մի ամբողջ ուղղափառ կրթահամալիր է, և դարձել է քաղաքի
տեսարժան վայրերից մեկը։
Բազմապրոֆիլ հոլդինգ ն աև թվային նորարարություններ է իրականացնում։ Ավա
Գրուպը ուշադրություն է դարձնում համայնքների, այլ ոչ թե պարզապես շենքերի
կառուցմանը։ Այս մոտեցումը հեղափոխում է անշարժ գույքի ոլորտը Ռուսաստանում։
Ընկերությունը քայլում է ժամանակին համընթաց, օգտագործում թվային
գաղափարներ, նորարարական մեթոդներ:
Հիմնական գործունեությունից բացի՝ հոլդինգը նաև ներդրումներ է կատարում IT և
բժշկության ոլորտներում։ Այս տարիների ընթացքում Վահան Հարությունյանի Ավա
Գրուպ հոլդինգը կառուցել է ավելի քան 2,8 միլիոն քառակուսի մետր մակերեսով
անշարժ գույք։
Վահան Հարությունյանի սոցիալական գործունեությունը
Շինարարական խոշոր աշխատանքին զուգահեռ Հարությունյանը ծավալուն
գործունեություն է իրականացնում նաև բիզնեսից դուրս։ Գործարար Վահան
Հարությունյանը իր ներդրումն ունի նաև սպորտի աշխարհում։ Նա Կրասնոդարի՝
վոլեյբոլի կանանց ակումբի՝ «Դինամոյի» հովանավորն է։ Այս հովանավորությունը
մեծ նշանակություն ունեցավ ակումբի համար, քանի որ դրա շնորհիվ այն զգալիորեն
բարելավել է ցուցանիշները և այժմ ամուր դիրքեր է զբաղեցնում մրցաշարային
աղյուսակում:
Իր հարցազրույցներում գործարար Վահան Հարությունյանը հաճախ է նշում
սոցիալական ներդրումների կարևորության մասին, քանի որ ըստ նրա՝ դա նպաստում
է երկրի մշակութային և հոգևոր ժառանգության պահպանմանը: Այսպիսով
Հարությունյանը գործունեություն է ծավալում նաև սոցիալական ոլորտում։
«Չխամրող գույն» սրբապատկերի տաճարի կառուցումը նրա առաջին սոցիալական
գործունեությունն էր, և հենց այս տաճարի կառուցումից հետո, ըստ շատերի,
գործարարի ածխատանքը մեծ թափ ստացավ։ Հարությունյանը ֆինանսավորում է
նաև «Սուրբ Հովհաննես Մկրտիչ» եկեղեցու կառուցումը Մայկոպում։ Եկեղեցին
կառուցվում է բազմաթիվ տեղացիների խնդրանքով, և սա անձնական պատմություն է
Հարությունյանի համար նրա համոզմամբ՝ եկեղեցին մեծ ազդեցություն ունի անձի

ձրավորման վրա՝ ընտանիքին և շրջապատին զուգահեռ։
Ավա Գրուպը շարունակում է զարգանալ։ Վերջերս արհեստական բանականության ու
մեքենայական ուսուցման հարցերով Ռուսաստանի խոշորագույն համաժողովում Ավա
Գրուպ հոլդինգը պարգևատրվել է ժյուրիի հատուկ մրցանակով՝ թվային
ավատարների և GenAI-ի հիման վրա հաճախորդներին սպասարկելու և վաճառքը
ավտոմատացնելու համար։ Մրցանակը տրվել է նոր սերնդի թվային վաճառքի
գրասենյակների հարթակի զարգացման համար։ Թվային ավատարներով
նորարարական հարթակը փորձարկման շրջանում է և արժանացել է փորձագետների
բարձր գնահատականին։

Վահան Հարությունյանի անունը նաև ընդգրկվել է «Էքսպերտ յուգ» բիզնես ամսագրի
եզրափակիչ համարում՝ որպես ամենահաջողակ ձեռներեցներից մեկը: